Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակի թաղապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի փնթի աշխատանքի արդյունքում քաղաքացիները ամեն օր ավտոմեքենաներ են ջարդում․ նրանց միայն օգնում են ավտովերանորոգման կետի երկու երիտասարդ տղաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները չգիտեն, թե էլ ո՞ր կառույցին դիմեն, որպեսզի նշված փողոցում մի կիլոմետրից ավելի երկարությամբ փոսը ասֆալտապատեն, որպեսզի այլևս իրենց ավտոմեքենաները չվնասվեն, ու իրենք անվտանգ հատեն այդ հատվածը։
Երեկ՝ հունիսի 25-ին, Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդները և մի քանի բնակիչներ իրենց զայրույթն էին հայտնում Երևանի քաղաքպետարանին, Աջափնյակի թաղապետարանին և և Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությանը՝ ասելով․
«էս մի կիլոմետրից ավել փոսը փորեցին, ու խոստացան, որ հոսանքի լարերը անցկացնելուց հետո այն կարճ ժամանակում ասֆալտապատելու են։ Մենք գիտենք, որ նույնիսկ Երևանի քաղաքապետ Ավինյանը բազմաթիվ անգամներ քաղաքապետարում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել, որ նման աշխատանքներ կատարելուց հետո պարտադիր փորվածքը բերեն նախկին տեսքին, ինչպես որ եղել է, այն է՝ «գլադկի ասֆալտ», բայց հիմա տեսնում ենք, որ գործը գլխառադ են արել ու մեր տեղեկություններով՝ «շան գլուխը» թաքնված է «ՀԷՑ»-ի տակ։
Հիմա եթե ասենք, որ էդ ընկերության փնթի աշխատանքի արդյունքում հազարավոր քաղաքացիներ են տուժում, նկատի ունենալով, որ ավտոմեքենաները ընկնում են փոսը ու ջարդվում, կասեն՝ հետապնդում են մեզ ։
Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ թաղապետարանը, ո՛չ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընկերությունը ոչինչ չեն անում, որ էդ փորվածքը փակեն, էլի լավա, որ էստեղ ավտովերանորոգման կետ կա, ու երբ ավտոմքենաները հայտնվում են փոսում ու վնասվում են անվադողերը, էդ կետի ջահել տղերքը անվճար իրենց հաշվին անվադողերը կարգի են բերում։
Նույնիսկ եղել է՝ օրը 6-ից ավել վարորդների են օգնել նման հարցում»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։