Sada Cup. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց վերջին խաղում և զբաղեցրեց երկրորդ տեղը
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրել:
Մեր ընտրանու պարտության արդյունքում մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը, որն այսօր ավելի վաղ 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ–ի թիմին:
Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:
«Sada Cup» մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը: