1837 դիտում
00:57 04-02-2014
Ցյուրիխի գերմրցաշար. Արոնյանը պարտվեց Կարուանային և զբաղեցրեց 2-րդ տեղը. ֆոտոշարք
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող գերհզոր մրցաշարում այսօր կայացել են դասական մրցաշարի վերջին տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերն է չափել իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ և դժվարին մրցավեճի արդյունքում պարտություն կրել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կարլսեն 8
2. Լևոն Արոնյան 6
3. Ֆաբիանո Կարուանա 5
4. Հիկարու Նակարումա 4
5. Վիշվանաթան Անանդ 4
6. Բորիս Գելֆանդ 3
Հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվել է 2, ոչ-ոքիի դեպքում 1, և պարտության դեպքում 0 միավոր :
Վաղը մասնակիցները միմյանց հետ կխաղան արագ շախմատի կանոններով, որտեղ միավորները կբաշխվեն ըստ ավանդական կարգի, և այդ մրցաշարի ավարտից հետո շախմատիստի վաստակած բոլոր միավորները կգումարվեն (դասական և արագ շախմատում վաստակած), որից հետո միայն պարզ կդառնան մրցաշարի ամփոփիչ արդյունքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1985 դիտում
21:12 04-02-2014
Ցյուրիխի գերմրցաշար. Արոնյանը զբաղեցրեց երրորդ տեղը
1617 դիտում
00:36 02-02-2014
Ցյուրիխի գերմրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գելֆանդի հետ
1581 դիտում
20:07 04-02-2014
Ցյուրիխի գերմրցաշար. Արոնյանը զիջեց Նակամուրային
Այս բաժնից
2770 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3301 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3103 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»