International Champions Cup. «Բարսելոնան» դարձավ մրցաշարի հաղթող, «Ռեալը» զբաղեցրեց վերջին տեղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության 3-րդ տուրում «Բարսելոնան» հիանալի և դրամատիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալին»:
Արդյունքում կատալոնական ակումբը դարձավ International Champions Cup-ի հաղթող: «Բարսելոնան» 3 խաղում վաստակեց 9 միավոր՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին» (6) և «Մանչեսթեր Յունայթեդին» (5):
Վերջին՝ 8-րդ տեղը, 1 միավորով զբաղեցրեց «Ռեալը»: Մրցաշարի վերջին խաղում «Ռոման» (4 միավոր) կհանդիպի «Յուվենտուսի» (3) հետ: