ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Պուտինի և Բայդենի հանդիպում դեռ չի սպասվում
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը մոտ ժամանակներս չի կայանա:
Այս մասին հայտնում է TACC-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Առայժմ նման հանդիպում նախատեսված չէ, որքան գիտեմ»,- ասել է նա։