Պուտինի օգնականը ավտովթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովը Կրեմլի հարևանությամբ ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ավտովթարը տեղի է ունեցել Նոր Արբատ փողոցում, որտեղից Սուրկովի ծառայողական մեքենան ուղևորվել է դեպի Կրեմլ:
Նախագահի օգնականը այդ պահին գտնվել է մեքենայի սրահում: Պետական համարանիշներով 7-րդ սերիայի BMW-ին բախվել է Ford Galaxy-ին, որը անհաջող շրջադարձ է կատարել այդ պահին:
Վ. Սուրկովը շտապ լքել է վթարի վայրը և մեկ այլ մեքենայով հասել Կրեմլ:
Ներկայացնում ենք տեսանյութը: