211652_close_icon
views-count1477 դիտում article-date 15:16 03-11-2021

Եթե հնարավորություն լինի, կփորձենք հանդիպում կազմակերպել, դեռ չեմ հանդիպել Փաշինյանին. վարչապետի օգնականը՝ զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների՝ Փաշինյանի հետ հանդիպման պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, ծնողներն իրենց ակցիան են իրականացնում, մենք էլ կփորձենք, եթե հնարավորություն լինի, կազմակերպել հանդիպում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիային ու Փաշինյանի հետ հանդիպման պահանջին:

Դիտարկմանը, թե ծնողները զգուշացրել էին, որ եթե Փաշինայնն իրենց չընդունի, ապա դիմելու են գործողությունների, Իսախանյանն արձագանքեց, թե դրա վերաբերյալ ծնողներն իրենց հետ են խոսել:

«Եթե հստակ պատասխան ունենանք, ձեզ կտանք»,- ասաց նա:

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իրեն պատասխան չի՞ տվել, թե՞ ինքը դեռ չի հանդիպել Փաշինյանին, Իսախանյանն արձագանքեց, թե դեռևս չի հանդիպել Փաշինյանի հետ. «Ես մի քիչ հետո կաշխատեմ իր հետ հանդիպել»:

Նա նշեց, թե պատասխանատվություն չի կրում լրագրողների առաջ ու նրանց ասելիք չունի:

«Ես ծնողների հետ եմ եղել հենց առաջին օրից»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր