211652_close_icon
views-count1070 դիտում article-date 21:36 14-06-2022

«Բավարիան» Մանեի համար երրորդ առաջարկն արեց «Լիվերպուլին»

«Բավարիան» շարունակում է փորձել ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեին:
 
Մյունխենյան ակումբը երրորդ առաջարկն է արել՝ 35+5 մլն եվրո: Այժմ ակումբների դիրքորոշումներն ավելի մոտ են: Սպասվում է, որ մոտ ժամանակներս թիմերը համաձայնության կգան:
 
Հունիսի սկզբում «Լիվերպուլը» հրաժարվեց Մանեին 21+4 մլն ֆունտով վաճառել «Բավարիային»: Այնուհետև մյունխենցիները զարմանալի առաջարկ արեցին. 35 մլն եվրո, եթե Մանեն երեք անգամ անընդմեջ «Ոսկե գնդակ» նվաճի և երեք անգամ հաղթի Չեմպիոնների լիգայում: Այդ առաջարկն էլ մերժվեց:
 
Անգլիական ակումբը սենեգալցու համար ցանկանում էր ստանալ 50 մլն եվրո, բայց հետո այդ գումարը նվազեցրեց մինչև 45 մլն եվրո:
 
Այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 խաղի, դարձել 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր