2753 դիտում
00:24 04-11-2019
«Բավարիան» պաշտոնանկ արեց Նիկո Կովաչին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը պաշտոնանկ եղավ: Այս մասին պաշտոնապես հայտարարեց մյունխենյան ակումբը:
Շաբաթ օրը «Բավարիան» Բունդեսլիգայի 10-րդ տուրում խոշոր՝ 1:5 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրահտին»: Այժմ մյունխենցիները առաջնությունում 18 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կովաչին կարող է փոխարինել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, իսկ առայժմ թիմը ժամանակավորապես կղեկավարի Հանս Ֆլիկը:
Կովաչը «Բավարիայում» աշխատում էր 2018թ. ամռանից: Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն, Գավաթակիր և Սուպերգավաթակիր:
Ուշագրավ է, որ Կովաչի նախորդ թիմը հենց «Այնտրահտն» էր:
Նմանատիպ նյութեր
833 դիտում
15:59 26-11-2018
«Բավարիայի» համբերությունը հատեց. Կովաչին կարող է փոխարինել Վենգերը
1082 դիտում
21:36 14-06-2022
«Բավարիան» Մանեի համար երրորդ առաջարկն արեց «Լիվերպուլին»
1671 դիտում
15:57 13-01-2016
«Ռոման» պաշտոնանկ արեց Ռուդի Գարսիային
Այս բաժնից
628 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
571 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից