211652_close_icon
views-count113208 դիտում article-date 22:10 23-06-2018

Փոքրիկ Մանեի գլխուղեղում հիմա էլ կիստա է հայտնաբերվել, որն օր օրի աճում է. նոր վիրահատության կարիք կա

Գուցե ձեզնից շատերը հիշում են մեր փոքրիկ Մանեին, ով ի ծնե չէր լսում , բայց շնորհիվ Գերմանական Lehnhardt հիմնադրամի , Ucom բարեգործական հիմնադրամի ,<<Օգնենք Հայ Մանուկներին>> ,<< Եթե բոլորը…>>,<<Նվիրիր Կյանք>>հիմնադրամների և պարզապես բազմաթիվ սրտացավ մարդկանց աջակցության` երեխան մեկնեց Իսպանիա, որտեղ 2016թ. դեկտեմբերին բարեհաջող վիրահատվեց:Կենսուրախ Մանեն, փարք Աստծո, ոչ միայն լսում է, այլ սկսել է խոսել և ակտիվ կյանք վարել, ինտեգրվել հասարակությանը, ինչը մեծ երջանկություն է: Սա իրական հաջողության պատմություն էր , որի երջանիկ ավարտը հույս էր տալիս նմանատիպ ծանր վիճակում գտնվող ուրիշ ծնողներին ու ոգեշնչում բոլոր նվիրատուներին ու աջակիցներին: Սակայն մի քանի ամիս առաջ Մանեի գլխուղեղում հայտնաբերվեց կիստա: Իսպանիայում վիրաբույժի հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ կիստան սկսում է աճել և սպառնալ Մանեի նյարդային համակարգին՝ նաև վտանգի ենթարկելով նրա լսողական կարողությունները: Այս հաջողության պատմությունը շարունակելու և Մանեի լսողության ունակությունը պահպանելու միակ միջոցը նրան հրատապ կերպով Իսպանիայում մեկ այլ վիրահատություն անցկացնելն է: Այս ամենը պետք է արվի չափազանց հրատապ, քանի որ օր օրի կիստան մեծանում է: Վիրահատության արժեքը 20,080 եվրո է: Բազմաթիվ սրտացավ մարդկանց աջակցությաբ հավաքվել է 3080 -եվրո : Մեր ընտանիքը չունի բավարար միջոցներ ծախսերը հոգալու համար:Խնդրում ենք բոլոր բարի, սրտացավ մարդկանց միավորվել ու միասին այս պատմությունը հասցնել վերջնական երջանիկ ավարտի: Մանեին օգնելու համար: Կարող եք ձեր օգնությունը փոխանցել նշելով ստացող Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ նպատակ օգնություն Մանե Հարությունյանին հետևյալ հաշվեհամարով : AMERIA BANK AMD ---1570020931340100 USD ----1570020931340101 EUR----1570020931340146 RUB----1570020931340158 Այս հղման օգնությամբ կարող եք գումար փոխանցել ընդամենը 1 րոպեում: https://www.gofundme.com/save-mane-s-hearing ArCa համակարգ----9051340207683433, (220341624454000) Արմեն Հարությունյան անվամբ: Idram –համակարգ ID---235896326 Անչափ շնորհակալություն [color=#EF2929] Բոլոր հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արմեն (հայր) 094-86-82-00[/color]

Նմանատիպ նյութեր