49902 դիտում
11:59 14-06-2022
Հայտնի է՝ ովքեր են եղել Mercedes մակնիշի ավտոմեքենայում, ովքեր առավոտյան մուտք են գործել Ֆրանսիայի հրապարակ ու դիտավորյալ Mercedes-ով հարվածել այնտեղ գտնվող վրաններից մեկին. պարեկների շնորհիվ հնարավոր եղավ տաք հետքերով նրանց վնասազերծել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Սարյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Արսեն Նազարյանը, 51-ամյա Գուրգեն Բաբայանը և 42-ամյա Գառնիկ Սահակյանը։
Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ովքեր կասկածվում են Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ Mercedes-ով մտնելու և դիտավորյալ այնտեղ գտնվող վրաններից մեկը վնասելու մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+