Երևանի Դավիթ Բեկի փողոցի՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի ճանապարհը վարորդների համար դարձել է «Ֆորտ Բոյար». մարդաբոյ փոսերի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ են վնասում, վարորդներն էլ ամենաքաղցր խոսքերն են ուղղում պատասխանատուներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի ճանապարհը դարձյալ վարորդների համար դարձել է ոչ միայն պատուհաս, այլև մի իսկական փորձանք։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5 օրից ավելի է այդ ճանապարհի մի քանի հատվածներում պատասխանատուները չեն իրականացնում ասֆալտապատման կամ, ինչպես իրենք են սիրում հայտարարել, փոսալցման աշխատանքներ, ինչն էլ արդարացիորեն առաջացրել է վարորդների զայրույթը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ու վարորդներն ասում էին.
«21-րդ դարն է, բայց էս Դավիթ Բեկի փողոցը կարծես 90-ական թվականների փողոց լինի։ Քանի ամիս է կամ ասում են հիմնանորոգում ենք, կամ կատարում ենք փոսալցման աշխատանքներ։ Սակայն այդ ամենը լոկ խոսքեր են։ Ամեն օր այս մարդաբոյ, նույնիսկ մարդիկ կատակով ասում են մեկ սենյականոց բնակարաններ հիշեցնող փոսերի մեջ հայտնվելու պատճառով կամ ավտոմեքենաների անվահեծաններն ու թափարգելներն են կոտրվում, կամ անվադողերը պայթում։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ փոսերից փախցնելու պատճառով մարդիկ դուրս են գալիս երթևեկելի գոտուց, հայտնվում հետիոտնի համար նախատեսված մայթերին, եղել են դեպքեր, երբ բախվել են նաև ծառի։
Հիմա ուզում ենք հասկանալ, սա միտումնավո՞ր են անում, թե պարզապես գործից գլուխ չեն հանում։ Կամ էլ ինչպես շատերիս մոտ է տպավորված, գուցե փողերի լվացո՞ւմ են անում։ Մի տարվա մեջ երևի էս ճանապարհին 200-ից ավելի վարորդներ են տուժել։ Ո՞վ է փոխհատուցելու նրանց պատճառված վնասը։ Հետաքրքիր է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյա՞կ է, որ այս ճանապարհը դարձել է վարորդներիս համար «Ֆորտ Բոյար»։ Հիմա խնդրում ու պահանջում ենք, շատ արագ քաղաքապետը կարող է խնդիրը լուծել, հակառակ դեպքում օր օրի ավելանալու են տուժած վարորդների թիվը, ովքեր ամեն օր քաղցր խոսքեր ու անեծքներ են ուղղելու պատասխանատուներին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։