Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Բազումում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 7-րդ փողոցում «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և վարչության պետի տեղակալ Վոլոդյա Դաղբաշյանի և խմբի պետ Գևորգ Մանթաշյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մինասյանը և Ավետիք Աբրահամյանը։
Տեղում պարզվել է, որ 36-ամյա վարորդը իր վարած «JCB» մակնիշի տրակտորով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։