211652_close_icon
views-count2938 դիտում article-date 11:12 27-08-2026

Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ հարազատը պնդում է՝ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանցից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուսները՝ հատուկ պատժախուց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

SHAMSHYAN.com զանգահարած կալանավորներից մեկի հարազատը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 66 խցում, որտեղ, նրա խոսքով, պահվում է 8 կալանավոր։ Ըստ նրա՝ ՔԿՀ-ի աշխատակիցները խուզարկություն՝ այսպես կոչված «շմոն» կատարելու նպատակով մտել են խուց, ինչից հետո իրավիճակը լարվել է և ՔԿՀ-ի աշխատակիցների և կալանավորների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կալանավորների նկատմամբ ուժ է կիրառվել։

Նրա փոխանցմամբ՝ դեպքից որոշ ժամանակ անց միջամտել է ՔԿՀ-ի պետը, որի հրահանգով խցի դուռը բացվել է, և կալանավորներին դուրս են բերել խցից ու նրանցից երկուսին ամբողջ աշխատակիցներով դաժան ծեծի են ենթարկել, որոնցից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուսները, ստանալով մարմնական վնասվածքներ, գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հատուկ պատժախցում։ 

Հարազատը նաև պնդում է, որ միջադեպից հետո կալանավորներին պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չի տրվել, և իրենք դիմել են իրավապահ մարմիններին՝ դեպքի հանգամանքները պարզելու և ՔԿՀ-ի աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով։

Հարազատի փոխանցմամբ՝ ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը Աշոտ անունով է, մյուսը՝ Վահե։

Նա խնդրեց իրավապահ մարմինների ուշադրությունը և համապատասխան արձագանքը ստեղծված խնդրին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր