Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի միջամտությունից հետո «Վեոլիա ջուրը» 250-ից ավելի բնակիչների՝ 3 օր անջուր թողնելուց հետո խնդիրը լուծեց, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով էլ հոսանքը վերականգնվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ օգոստոսի 25-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աբովյան քաղաքի Գեղարդի 3-րդ շենքի բնակիչների բարձրաձայնած խնդրի մասին։
Ըստ բնակիչների՝ 3 օր «Վեոլիա ջուր» ընկերության թերի աշխատանքի պատճառով մնացել էին առանց ջրի, ինչպես նաև առանց հոսանքի, քանի որ շենքի երկրորդ մուտքում տեղադրված էլեկտրաշիթի տակով անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով բնակիչներին մատակարարվող հոսանքը ժամանակավորապես դադարեցվել էր՝ մինչև «Վեոլիա ջուրը» գործ կաներ, սակայն ըստ բնակիչների՝ ոչ սրտացավ մոտեցում էր ցուցաբերվել բնակիչների կողմից։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի միջամտության արդյունքում, ով դրա իրավասությունը չուներ, քանի որ խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում էր, սակայն Է․ Բաբայանի օպերատիվ արձագանքի շնորհիվ վաղ առավոտյան «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները մոտեցել և մի քանի ժամում կարողացել են խնդիրը լուծել, ինչից հետո Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ՀԷՑ-ի Աբովյանի տեղամասի աշխատակիցներն են գործի անցել ու ժամեր անց «Վեոլիա ջրի» կողմից վերացվել է խնդիրը, իսկ ՀԷՑ-ի կողմից էլ կատարվել են մոնտաժման աշխատանքներ ու բնակիչների էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն երեք օր է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի 3-րդ շենքի բնակիչներն իրենց առօրյան անցկացնում էին լարված իրավիճակում։
Օգոստոսի 25-ին բնակիչները նշել էին, որ մի քանի օր է՝ շենքի մուտքերից մեկում ջրախողովակի վնասման պատճառով ջուրը լցվում էր նկուղները և վնասում շենքի հիմքերի պատերը, իսկ կեղտաջուրն էլ դիտահորից դուրս է գալիս։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին․ «Զանգահարեցինք «Վեոլիա ջուր», եկան, դիտահորը բացեցին ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ գնացին, բայց դրանից հետո էլ ավելի իրավիճակը վատացավ։ Պիտի խողովակը վերանորոգեին, բայց դրա վրա տեղադրված է դեռ սովետական տարիներից էլեկտրաբաշխիչ արկղը, ու այդտեղ արդեն սկսվեց մեր շենքի համար մի իսկական արմագեդոն։ Էլեկտրոցանցը հոսանքազրկեց շենքը, հույսով, որ «Վեոլիա ջուր»-ը շատ արագ խնդիրը կլուծի, բայց պարզվեց՝ այդ ընկերությունում նման խնդիրները կարող էին օրեր, շաբաթներ, անգամ ամիսներ տևել, ու դրա արդյունքում արդեն երրորդ օրն է մնացել ենք ոչ միայն առանց ջրի, այլև առանց հոսանքի։ Պատկերացնում եք՝ ամառվա այս տապին այդքան օր մնաս առանց ջրի ու հոսանքի, հետաքրքիր է՝ էդ չինովնիկները կմնա՞ն այդքան։ Էստեղ հիմնական մեղավորը «Վեոլիա ջուր»-ն է, այլ ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Մարդիկ շատ արագ արձագանքեցին, այցելեցին շենք, հոսանքազրկումը կատարեցին, շիթը հեռացրեցին, ու միացումները պետք է տային այն ժամանակ, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը գործը կավարտեր, հիմա էլ հույս էլ չունենք, դրա համար խնդրում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Կոտայքի մարզպետի պաշտոնակատարին, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, որ իրենք մեր «դարդին դարման անեն»»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նման խայտառակ վիճակի մասին տեղեկանալով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով գիշերը դարձյալ ժամանել էին Աբովյանի էլեկտրացանցի մասնաճյուղի պատասխանատուները, սակայն ոչինչ չէին կարողացել անել, քանի որ վթարված խողովակից ջուրը հոսում էր, իսկ այդ դեպքում կար վտանգ, որ աշխատանքներ կատարելիս գուցե տեղի ունենային էլեկտրահարման դեպք, որը գուցե ավարտվեր ողբերգությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։