Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Շանգրի Լա»-ի մոտ բախվել են «Kia»-ն ու «Honda»-ն. կա վիրավոր. «Kia»-ն վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Արման Ռ.-ի վարած «Kia» և 27-ամյա Միքայել Ս.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հենրիկ Ադիբեկյանն ու Հարութ Հովհաննիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել կանաչ գազոնի վրայով և ըստ նախնական տեղեկությունների՝ «Kia»-ն ընթանալիս է եղել դեպի Երևան, երբ հայտնվել է դեպի Սևան ընթացող ճանապարհին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։