211652_close_icon
views-count3703 դիտում article-date 20:38 27-08-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները ժամերի ընթացքում հայտնաբերեցին բեռնատարի վարորդին, ով Եղվարդ-Զովունի ճանապարհին վթարային իրավիճակներ էր ստեղծել վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, իրենց ամենօրյա աշխատանքի արդյունքում այնքան մեծ վստահություն են ձեռք բերել քաղաքացիների մոտ, որ վերջինները ցանկացած օրինախախտ վարորդի տեսնելով այդ մասին տեղեկացնում են պարեկներին։ Եթե քաղաքացիների մի չնչին զանգված մեղադրում է օրինապահ մարդկանց, որ շատ դեպքերում հենց այդ զանգվածի կողմից կատարված երբեմն վտանգավոր, մարդկային կյանքեր արժեցած խախտման մասին տեղեկացնում են պարեկներին, ապա ճնշող մեծամասնությունը վստահ է, որ հենց Կոտայքում պարեկների ծառայության արդյունքում է, որ շատ վարորդներ չեն համարձակվում խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 26-ին, նույն Պարեկային ծառայություն - քաղաքացի վստահության արդյունքում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական տեղեկություններն են ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին «SHACMAN» մակնիշի բեռնատարը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծել մյուս վարորդների համար։

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերել են օրինախախտ այդ վարորդին և նրա նկատմամբ վարչական ակտ են կազմել, քանի որ նա իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն։ Բացի վարչական տուգանքից  վարորդից պահվել է նաև 2 տուգանային միավոր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Մ.-ն է, իսկ պարեկները ձեռք են բերել նաև նրա կողմից վթարային իրադրություն ստեղծած խախտման տեսագրությունը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր