211652_close_icon
views-count106080 դիտում article-date 14:40 07-02-2023

Բարի լուր․ Ապարանում փրկարարների, պարեկների ու բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել տարեց կնոջ կյանքը․ մոտ 1 կմ-անոց, 1 մետր բարձրություն ունեցող ձնե ճանապարհով բուժառուին տեղափոխեցին պատգարակով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ուժեղացված ծառայության են անցել ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության գումարտակների, ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները։

Ուժեղացված ծառայությունն իր դրական արդյունքն է տվել, որի շնորհիվ մարզերի որոշ ճանապարհահատվածներ, որոնք պատված են մերկասառույցով, պարեկների ծառայության արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարներ գրեթե տեղի չեն ունեցել։ Եղել են մի քանի վթարներ ու, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի հնաձնարականանով՝ ուժեղացված ծառայության են անցել նաև մարզերն սպասարկող հրշեջ-փրկարարները, ովքեր հավատարիմ՝ փրկարար լինելու կոչմանը, բազմաթիվ քաղաքացիների են հասել օգնության, երբ նրանք մնացել են ձնաբքերի մեջ, բազմաթիվ վարորդների են օգնության ձեռք մեկնել, ձնակույտերի միջից դուրս բերելով մեծ թվով ավտոմեքենաներ։ 

Արագածոտնի, Արթիկի, Ապարանի, Արագածի փրկարարները մինչև այսօր էլ դեռ շարունակում են ուժեղացված ծառայությունը ու մեծ թվով քաղաքացիների են տեղափոխել Ապարանի, Ծաղկահովիտի, Արթիկի, Մարալիկի, Թալինի բժշկական կենտրոններ։

Մի քանի առողջական խնդիրներ ուեցողների էլ փրկարարները պարեկների և բժիշկների հետ պատգարակներով են տեղափոխել, ոտքով կտրել-անցնելով երբեմն՝ 1-1,5 կմ, 1-1,5 մետր բարձրություն ունեցեող ձյան միջով։

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Արագածոտնի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ, ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի գլխավորությամբ, Ապարանի փրկարարական ջոկատի հրամանատար Հայկ Արշակյանը, հերթափոխի պետ Գևորգ Ավագյանը, օղակի հրամանատար Թաթուլ Ավետիսյանը, Արագածոտնի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Գալստյանը, կրտսեր պարեկ Անդրանիկ Մացակյանը, Ապարանի տարածաշրջանի Լուսագյուղ գյուղ են մեկնել, որտեղ մեծահասակ կինը առողջական խնդիրներ ունենալու պատճառով պետք է տեղափոխվեր «Ապարան» բժշկական կենտրոն։ 

Ապարանի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմը՝ վարորդն ու բժշկուհիները, կենաց մահու պայքար տանելով, հավատարիմ՝ Հիպոկրատին տված երդմանը, հավատարիմ՝ մարդ լինելու կոչմանը, հերթական անգամ փրկարարների ու պարեկների հետ մոտ 2 կմ-անոց մերկասառույց ճանապարհը ոտքով անցնելուց հետո, իսկ որոշ հատված էլ անցնելով Ապարանի փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված Урал մակնիշի բեռնատարով, մոտեցել են այդ կնոջ տուն, որտեղ բժշկուհիները նախ տեղում առաջին բուժօգնություննն են ցուցաբերել հիվանդին, ապա փրկարարները, պարեկներն ու բժշկուհիները հիվանդի հարազատների հետ պատգարակով հիվանդին մոտեցրել են Урал-ին, որով այնուհետև դժվարանցանելի ճանապարհով նրան տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ շնորհիվ նշված բժշկական կենտրոնի բժիշկների հերոսական աշխատանքի, կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ 

Պարեկների, փրկարարների և բժիշկների համատեղ աշխատանքները շարունակվում են։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 324+
324+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր