211652_close_icon
views-count33279 դիտում article-date 22:56 13-06-2022

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևանի հիվանդանոցի հարևանությամբ Mercedes-ը բախվել է հողաթմբերին և մխրճվել ծառերի մեջ. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում 40-ամյա Մարատ Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև ճանապարհային ոստիկանների հետ ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր