36456 դիտում
17:28 16-06-2021
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 41–ամյա վարորդը ВАЗ 21703-ով բախվել է հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվել. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Սիրեկանյանը Վազ 21703 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Երանոս գյուղի մուտքի դիմաց դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Մարտունու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Օպերատիվորեն ժամանել ե նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 33 հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Մանվել Մելքոնյանն ու Հայկ Սարգսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վերջերս է արտագնա աշխատանքից վերադարձել Հայաստան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+