211652_close_icon
views-count26549 դիտում article-date 21:54 11-06-2022

Արտակարգ դեպք Երևանում. 15 համարի տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է ետևից ընթացող Mercedes-ը. բժիշկները պայքարում են վերջինիս վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ շտապ սկսել են վիրահատել:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Վաղարշակ Սարգսյանն ու Մհեր Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջացնեն, ինչը պարեկներին հաջողվել է:
 
Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Պարեկային ծառայությունը պարզում է տրոլեյբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված՝ Mercedes-ի վարորդի ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր