211652_close_icon
views-count35422 դիտում article-date 20:11 26-07-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. լիցքավորման ժամանակ ռետինե խողովակը դուրս է պոկվել և վնասել 22-ամյա լիցքավորողին. բժիշկները պայքարում նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռում մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի գազալցակայանից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դանիելյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Սեզամ» գազալցակայանից, որը գտնվում է Նարեկացու 67Գ հասցեում, որտեղ Տարոն 4 թաղամասի բնակիչ, նշված գազալցակայանում որպես լիցքավորող աշխատող 22-ամյա Նարեկ Պեպանյանը գազալցակայանում ավտոմեքենա լիցքավորելու ժամանակ ռետինե խողովակի դուրս պոկվելու և դեմքի մասին հարված ստանալու հետևանքով է ստացել վանսվածքները: Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ նա գտնվում է անգիտակից վիճակում և կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Պեպանյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում [b]Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր