211652_close_icon
views-count2749 դիտում article-date 12:16 04-07-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վլադ Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Իսախանյանը և կրտսեր պարեկ Արտյոմ Թորոսյանը։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր