211652_close_icon
views-count1335 դիտում article-date 22:30 08-06-2022

Ֆերնանդու Սանթուշ. Ոչ ոք չի կարող փոխարինել Ռոնալդուին

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռաֆայել Լեաուն կկարողանա դառնալ Ռոնալդուի ժառանգորդը:
 
«Նրանք նույն դիրքում չեն խաղում, այդ առումով Ռոնալդուն ժառանգորդ չունի:
 
Ֆուտբոլում ոչ ոք չի փոխարինի Կրիշտիանու Ռոնալդուին և գեղեցիկ չէ անհարմար վիճակում դնել Ռաֆայել Լեաուին: Նա պետք է լինի Ռաֆայել Լեաուն:
 
Ռաֆայելը հավաքականում է, քանի որ արժանի է դրան, եթե հավաքականում ես 21 կամ 22 տարեկանում: Անկասկած, հավաքականը ապագայում նրա հետ մեծ հույսեր է կապում», ասել է Սանթուշը:

Նմանատիպ նյութեր