Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. Վայքում բախվել են «Hyundai»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա 3 վիրավոր. ՖՈՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 28-ամյա Բաբկեն Հ.-ի վարած «ՎԱԶ 2104» մակնիշի և 40-ամյա Կարո Մ.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «04»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարւթյան փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վահիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղվան Հովսեփյանն ու Հայկ Ղամբարյանը:
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխաատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Լուսսանկարներն ու տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։