211652_close_icon
views-count2110 դիտում article-date 22:46 14-10-2015

Ֆերնանդու Սանտուշ. Ռոնալդուն տանել չի կարողանում իրեն փոխարինելը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը պատմել է, թե ինչպես է փոխարինումներին վերաբերվում թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռոնալդուին հնարավոր չէ փոխարինել: Նա դա ընդհարապես տանել չի կարողանում և միշտ ցանկանում է խաղադաշտում լինել: Բառը, որով նրան կարելի է բնութագրել՝ ամբիցիան է: Նա չի բավարարվի չորրորդ «Ոսկե խաղակոշիկով»: Նա ցանկանում է նվաճել հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ տիտղոսը», ասել է Սանտուշը:

Նմանատիպ նյութեր