211652_close_icon
views-count1263 դիտում article-date 15:35 14-11-2014

Հայաստանի հավաքականին ոչ մի շանս չպետք է ընձեռել. Ֆերնանդու Սանտուշ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով: «Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որը ամբողջ թիմով պաշտպանվելու է: Չի կարելի մտածել, որ մեզ հեշտ է լինելու: Պորտուգալիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է, որտեղ հանդես են գալիս բարձրակարգ խաղացողներ, սակայն հաղթելու համար մեզ անհրաժեշտ է բոլոր առումներով գերազանցել հայերին: Մեզ համար այս խաղը շատ կարևոր է, քանի որ ցանկանում են Եվրոպայի առաջնություն դուրս գալ առաջին տեղով: Հայաստանի հավաքականին ոչ մի շանս չպետք է ընձեռել, քանի որ դա մեզ համար կարող է թանկ արժենալ»,-Սանտուշի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր