«Միլանն» ընկերական հանդիպում կանցկացնի «Չելսիի» հետ
«Միլանի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ թիմը ընկերական հանդիպում կանցկացնի «Չելսիի» հետ՝ նախապատրաստվելով 2025/26 մրցաշրջանին։
Խաղը տեղի կունենա օգոստոսի 10-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում «Միլանը» զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 38 խաղում վաստակելով 63 միավոր։ Մինչդեռ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսին» 2024/25 մրցաշրջանն ավարտել է 4-րդ տեղում՝ հավաքելով 69 միավոր։
Նշենք, որ «Չելսին» ներկայումս մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը։