Պորտուգալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Ֆերնանդու Սանտուշը
Պորտուգալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ պետք է նշանակվի Ֆերնանդու Սանտուշը, ով 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո հեռացել է Հունաստանի հավաքականի գլխավոր և մարզչի պաշտոնից: Կողմերը արդեն սկսել են բանակցություններ վարել:
Ինչպես տեղեկացնում է Jornal de Notícias պարբերականը, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է հրավիրել Սանտուշին, քանի որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես իր հավանությունն է տվել այդ տարբերակին:
Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլում Պորտուգալիան ընդգրկված է I խմբում, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի ընտրանին: