211652_close_icon
views-count34088 դիտում article-date 22:24 06-06-2022

Պարզվել է «Վերջին զանգ»-ի օրը Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և դպրոցականների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտկի Արագածոտնի մարզը սպասարկող 2-րդ սպայական  դասակի ավագ հետաքննիչ  Վահագն Էլոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիս 3-ին Արագածոտնի մարզում դպրոցականների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և դպրոցականների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝  Mitsubishi Montero-ն վարել է Վարդաբլուր գյուղի բնակիչ, 22-ամյա Իլյիչ Ավետիյսանը:

Վթարի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել նրա համագյուղացիներ, 16-ամյա Սերոբ Ս.-ն, 15-ամյա Մուրադ Հ.-ն, 18-ամյա Սամվել Խ.-ն, ովքեր սովորում են Վարդաբլուր գյուղի դպրոցում համապատասխանաբար՝ 10-րդ,  9-րդ, իսկ Սամվել Խ.-ն շրջանավարտ է և ՌԴ քաղաքացի, 14-ամյա Վալերի Տ.-ն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենան Արագած-Արթիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Կայնաշիր գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին, հայտնվել հողամասում, կոտրել մի քանի ծառ, այնուհետև արմաատախիլ արել ուռենին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանի մեջ, կոտրելով այն:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության  Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝  1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ»  բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել՝ մի մասը «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչ Նորիկ Թադևոսյանը, տեսուչներ Իսահակ Դարբինյանն ու Էդգար Մելքոնյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ, համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Շիրակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր