211652_close_icon
views-count38807 դիտում article-date 09:26 12-02-2021

Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 29-ամյա ուղևորը մահացել է․ պարզվել է վարորդի և մյուս վիրավորի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ փետրվարի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում  ում մահացել է Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Ալեն Ասատրյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 9-ին՝ Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ 

Այդ օրը՝ ժամը 14։10-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ 41-ամյա Բարեղամ Տիգրանյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89 կմ-ի Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով Ա․Ասատրյանը և մյուս ուղևոր Գյումրիի բնակիչ 29-ամյա Միհրան Ստեփանյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր