211652_close_icon
views-count49930 դիտում article-date 14:33 10-04-2023

Պարզվել է Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Mercedes-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված բեռնատար Iveco-ի վարորդի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Հովհաննիսյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Mercedes-ի վարորդի և բեռնատար Iveco-ի վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ բեռնատարը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հոդաբաշյանը, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով տեղում մահացել է Mercedes-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 28-ամյա Յուրի Շմավոնյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Iveko մակնիշի բեռնատարը։ 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, ովքեր բեռնատարի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր