58198 դիտում
19:35 02-06-2022
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է հարևանի 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Տավուշի մարզի բնակիչ, 59-ամյա Վարդան Ք.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 37-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ նույն օրը իր 8-ամյա աղջկան, ով միայնակ գտնվել է տանը, Վարդան Ք.-ն, օգտվելով այդ հանգամանքից, երեխային առանձնատան բակից համոզելով, տարել է ննջասենյակ, ապա հանել հագուստներրը, մերկացնելով աղջկան, իսկ հետո իջեցրել իր անդրավարտիքը և երեխայի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Դրանից հետո երեխայի գոռգոռոցի ձայներից օգնության է հասել հարևանությամբ բնակվող իր հարևանուհին:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ:
Վարդան Ք.-ն ոստիկանների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Բերդի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է:
Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: