32953 դիտում
23:32 24-08-2022
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. 70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերն ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ նյութերը նախապատրաստվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկի 33-ամյա բնակչուհու ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում իր հարևան Հ.-ն, ով եղել է ոչ սթափ վիճակում իր 9 տարեկան դստերը հրավիրել է իր տուն և փորձել սեռական ոտնձգություններ կատարել:
Ահազանգով տարածքային ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մեկնել են նշված վայր, որտեղ կինը հայտնել է, որ երեխայի վրա կա նաև կապտուկ:
Ոստիկանները պարզել են, որ Արմավիր մարզի բնակիչ, 70-ամյա Հ. Պ.-ն 9-ամյա աղջկան սուրճ եփելու պատրվակով խաբել, տարել է իր տուն, ապա համոզել ու պառկեցրել մահճակալին, ինչից հետո երեխայի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
47498 դիտում
20:14 17-06-2022
Երևանում 56-ամյա տղամարդը կասկածվում է իր խորթ՝ 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ