2975 դիտում
23:51 29-05-2022
Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը նշվեց Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցում. Orer.eu
Մայիսի 28-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում տարեվերջյան հանդեսով նշվեց ոչ միայն Հանրապետության տոնը, այլեւ անվանի լեզվաբան եւ գրականագետ Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը։ Ձեռնարկը բացեց եւ ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը, ապա ողջույնի խոսք ասաց դպրոցի նախկին տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության մեկնաբան Արմեն Քոլոյանը, ընդգծելով, որ պետք է դասեր քաղենք պատմությունից, որպեսզի Երրորդ հանրապետությունը չարժանանա Առաջին հանրապետության ճակատագրին, հայտնում է Orer.eu-ն:
Այնուհետեւ դպրոցի տարբեր դասարանների սաները կատարելով Հայաստանի օրհներգը, ներկայացրեցին գրական-երաժշտական տարբեր համարներ՝ Թումանյանի հեքիաթների հերոսներին, հայկական առակներն ու հեքիաթները, լավաշի պատմությունն ու Հայրենիքի մասին մեծ պոետների ստեղծագործությունները, ազգային պարն ու երգը, որ մեծ նվիրումով կազմակերպել էին ուսուցչուհիներ Ծովինար Բեյբությանը, Գոհար Մելիքյանը, Նազիկ Օթարյանը եւ պարուսույց Անժելա Մելքոնյանը։
Այնուհետեւ Արմեն Քոլոյանն ու աշակերտուհիներ Սոնա եւ Անի Խաչատրյանները, Նանե Շահինյանը ներկայացրեցին Ռաֆայել Իշխանյան բանասեր-գիտնականի 100-ամյակին նվիրված տեսաշարը, պատմելով նրա անցած ճանապարհի եւ գիտական ավանդի, խորհրդարանական գործունեության մասին։
Հրապարակախոս Շուշան Ղազարյանը հիշեց տասնամյակներ առաջ, երբ աշխատել է «Աղբյուր»՝ նախկին «Պիոներ» ամսագրում, իր հորդորով նպաստել է, որպեսզի Ռաֆայել Իշխանյանը դպրոցականների համար գրի հայ ժողովրդի պատմությանը նվիրված հոդվածաշար, որը հետագայում տպագրվել է առանձին գրքով։
«ՕՐԵՐ» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն էլ հիշեց Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի ներդրումը ոչ միայն որպես հազարավոր ուսանողների դասախոս, այլեւ իբրեւ հայ լեզվի մաքրության պաշտպան ու ջատագով։ Նա տարբեր հետաքրքիր պատմություններ հիշեց ուսանողական տարիներից, նշելով, որ իր սերունդը Իշխանյան անհատից ստացել է ոչ միայն հայոց լեզուն սիրելու պատգամ, այլեւ հայրենասիրության եւ ազնվության ազդեցիկ դասեր։
Ձեռնարկի վերջում ներկաներին իր օրհնաբեր խոսքն ասաց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, հետաքրքիր համեմատություններ անցակացնելով լեզվամտածողության եւ Աստվածաշնչյան վկայությունների միջեւ, ընդգծելով հայոց լեզվի բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։ Այսօր էլ, հայ ժողովրդի համար դժվարին օրերին ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով եւ նպաստի երկրի հզորացմանը, ու աշխարհը դարձնի սիրով լի։ Նա ուժ եւ կորով մաղթեց ուսուցիչներին, իսկ աշակերտներին նվիրեց Մանկական Աստվածաշունչ։
Մանրամասները՝ Orer.eu-ում:

Նմանատիպ նյութեր
7183 դիտում
19:57 09-03-2018
Նա փոխում էր աշխարհի ընթացքը. մարտի 9-ը Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է. Ankakh.com
1670 դիտում
09:09 15-09-2020
Վարչապետը մասնակցում է Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բացմանը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
1171 դիտում
14:37 21-11-2024
Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1267 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
973 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում