7222 դիտում
19:57 09-03-2018
Նա փոխում էր աշխարհի ընթացքը. մարտի 9-ը Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է. Ankakh.com
Համալսարանական դասընկերներս քանիցս հանդիմանել են ինձ, որ Իշխանյանի մասին հուշեր չեմ գրում: Ասում են. «Մեզնից ամենից շատ դու ես մոտիկից շփվել նրա հետ, ավարտելուց հետո էլ նա քո ատենախոսության ղեկավարն էր, միշտ ձեռքը վրադ է եղել, էլ չասենք, որ նրա կյանքի վերջին չորս տարիներին միասին էիք աշխատում Ազգային գրադարանում, ինչքա՜ն հետաքրքիր դրվագներ եղած կլինեն, ափսոս է, ինչո՞ւ չես գրում»:
Ինչպե՞ս բացատրեի նրանց, որ այդ հուշերը չափից ավելի թանկ են, չափից ավելի իմը հանրությանը հանձնելու համար: Բացի այդ, այդքան հարգելի ու սիրելի մարդու մասին շատ դժվար է գրելը, զգացմունքայնությունն ու պատասխանատվությունը մեջդ կռիվ են տալիս, կաշկանդում: Բայց վերջին շրջանում տեսնում եմ, որ իմ սերնդից շատերն արդեն հեռանում են… Ու որոշեցի էլ չհետաձգել ու նրա ծննդյան օրվան ընդառաջ գոնե մի քանի դրվագ թղթին հանձնել: Եվ հանկարծ ֆեյսբուքյան ընկերներիցս Վահան Իշխանյանն իրեն հանդիպած մի ֆեյսբուքյան խոսակցության հատված զետեղեց, որը կաթվածահար անելու չափ ապշեցրեց ու հուշեր գրելու ծրագիրս ի դերև արեց: Էհ, մեր իրականությունը, ինչպես երևում է, հուշերի գիրկն ընկնելու հովվերգական տրամադրությունների տեղ չի թողնում:
Այսպես. երկու տիկին՝ երկուսն էլ Հասմիկ, որոնցից Հասմիկ Հարությունյանին ճանաչում եմ (բանասեր-բանագետ, ակադեմիայի թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի դուստրն է), բանավիճում են «է» և «ա» օժանդակ բայերի շուրջ և այդ առիթով հիշելով Ռաֆայել Իշխանյանին` միտք են հայտնում, որ նա լեզվաբան չէր: Իսկ երբ խոսակցությանը խառնվում է մի ուրիշը` հավանաբար զարմանք հայտնելով, տիկին Հասմիկ Հարությունյանն ասում է, որ այդ մասին լսել է մի ուրիշից, չի հիշում` ումից, բայց դա տպավորվել է, և ինքն էլ հակված է այդ կարծիքին, քանի որ «որևէ մեկը, որն ուրարտերենը հայերեն է կարդում, չի կարող լեզվաբան համարվել»:
Մանրամասներն՝ [url=http://ankakh.com/article/92114/%E2%80%8Bna-pvokhum-er-ashkharhi-enthatsqe]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1709 դիտում
09:09 15-09-2020
Վարչապետը մասնակցում է Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բացմանը. ՈՒՂԻՂ
1263 դիտում
10:52 10-03-2022
Ռաֆայել Իշխանյանի գրքերը հայության յուրատիպ այցեքարտեր են․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
916 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ