«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձավ եվրոպական ֆուտբոլային առաջնությունների՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն և կստանա «Ոսկե խաղակոշիկը»:
Գերմանական Բունդեսլիգայում լեհ հարձակվողը մեկ մրցաշրջանում խփել է 35 գնդակ: Երկրորդը դարձավ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն (28 գնդակ), երրորդ տեղը կիսեցին «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն և «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման (27-ական գնդակ):
Լևանդովսկին «Ոսկե խաղակոշիկը» կստանա երկրորդ անգամ անընդմեջ: Մրցանակի քանակով առաջատարը արգենտինացի Լիոնել Մեսին է՝ 6 անգամ, իսկ երկրորդը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 4 մրցանակ: