Մեսին 5-րդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» և ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 2017/18 մրցաշրջանի արդյունքներով դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:
Իսպանիայի առաջնությունում Մեսին 36 խաղում խփեց 34 գնդակ (68 միավոր): Ռմբարկուների մրցավազքում երկրորդ տեղը զբաղեցրեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը, երրորդը՝ Հարի Քեյնն էր «Տոտենհեմից»:
Այսպիսով, Մեսին «Ոսկե խաղակոշիկների» քանակով նոր ռեկորդ սահմանեց: Կրիշտիանու Ռոնալդուն մրցանակը նվաճել է 4 անգամ: