211652_close_icon
views-count973 դիտում article-date 16:22 14-11-2026

Վահե Սուքիասյանը շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների կրկնակի չեմպիոն է

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել Հունաստանի Կրետե կղզում անցկացված 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը։

Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Տիգրան Համբարձումյանը դարձել է նաև Եվրոպայի առաջնության շրջանակում անցկացված «WCF Crete Rapid Challenge 2026» արագ շախմատի մրցաշարի հաղթող:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում:

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 7-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում:

Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում:

Նմանատիպ նյութեր