211652_close_icon
views-count1983 դիտում article-date 19:25 21-09-2021

Լևանդովսկին ստացավ «Ոսկե խաղակոշիկը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

Լևանդովսկին Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ: Սա 2014/15 մրցաշրջանից ի վեր «Ոսկե խաղակոշիկի» դափնեկրի լավագույն ցուցանիշն է: Այդ ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն խփել էր 48 գոլ:

Լևանդովսկին նաև 49 տարվա ընթացքում դարձավ Բունդեսլիգայի առաջին ներկայացուցիչը, ով նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր