Մեսին 4-րդ անգամ նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»՝ կրկնելով Ռոնալդուի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին նախորդ մրցաշրջանի արդյունքներով դարձավ «Ոսկե Խաղակոշիկի» դափնեկիրը:
29-ամա արգենտինացին Իսպանիայի առաջնությունում 37 գոլ խփեց (74 միավոր)՝ գերազանցելով Բաս Դոստին («Սպորտինգ», Պորտուգալիա, 34 գոլ – 68 միավոր) և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին («Բորուսիա», Դորտմունդ, 31 գոլ – 62 միավոր):
Նախկինում Մեսին եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու էր դարձել 209/10, 2011/12 և 2012/13 մրցաշրջաններում:
Մեսին «Ոսկե խաղակոշիկների» քանակով հավասարվեց «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: