211652_close_icon
views-count1665 դիտում article-date 15:52 20-05-2022

Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դատարանի այսօրվա որոշմամբ կմնա կալանքի տակ: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը, հայտնում է News.am-ը։

«Արդարադատությունը մնաց Մարիոթի հյուրանոցում: Անկեղծ, կանխատեսելի էր. Նարեկ Մանթաշյանը հո Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ, որ Կ. Ֆարխոյանը ազատ արձակի, վերաքննիչը կալանավորի Կ. Ֆարխոյանը կրկին ազատ արձակի»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Օրերս Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը ծանրացել էր: Կոչուբաեւը հայտնել էր, որ Նարեկի առաջնային ախտորոշումը շաքարային դիաբետն է, որը բարձրացել է մինչեւ 27 նիշ: Նարեկ Մանթաշյանն ունի երիկամների հետ որոշակի խնդիր, որովհետեւ մեզի մեջ ացետոն է ախտորոշվել: Իրավիճակը նրան էր հասել, որ հիվանդանոցը չէր ցանկանում հոսպիտալացնել Նարեկ Մանթաշյանին, եւ միայն ՄԻՊ–ի եւ իմ միջամտությամբ հնարավոր եղավ հոսպիտալացնել նրան: Այս պահին Նարեկ Մանթաշյանին հոսպիտալացրել են Էրեբունի ԲԿ-ում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր