12783 դիտում
18:00 26-01-2019
Դատարանը մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր գրավի դիմաց ազատ արձակել Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանին. Hetq.am
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մեկ շաբաթ առաջ մերժել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/26/1115919/]մահացած[/url] Մհեր Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Այս մասին [url=https://hetq.am/hy/article/100343?fbclid=IwAR3LEgX4U8o09rJJRF6dpH5fHda7cv95ZUr-TDvm2Ie-ztehSR8uo4wVzDE#.XExeKn4gzkI.facebook]«Հետքի»[/url] հետ զրույցում ասաց Եղիազարյանի պաշտպան Վահե Արմենակյանը:
Պաշտպանի խոսքով՝ Ազգային ժողովի երկու պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և Նաիրա Զոհրաբյանը, երաշխավորություն էին տվել, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Եղիազարյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի, առաջարկվել էր նաև գրավ` հինգ միլիոն դրամի չափով, սակայն այս ամենով հանդերձ` դատարանը մերժել էր իրենց կողմից ներկայացված միջնորդությունը:
Առաջին ատյանի դատարանի որոշումը պատշտանների կողմից արդեն իսկ բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, և պետք է քննվեր հունվարի 29-ին:
Նշենք, որ Մհեր Եղիազարյանը եղել է Haynews.am կայքի պատասխանատուն, մեղադրվում էր կաշառքի միջնրդություն կատարելու մեջ, և կալանավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին:
Դրանից երկու օր անց՝ դեմտեմբերի 5-ին, հացադուլ էր հայտարարել և 44 օր շարունակ հրաժարվել սնունդ ընդունել, պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում միայն ջուր է խմել: Քրեակատարողական հիմնարկն առաջարկել է նաև, որ Եղիազարյանը կաթիլային ներարկման միջոցով գլյուկոզա ստանալ, սակայն վերջինս հրաժարվել է նաև դրանից:
Թե ըստ մեղադրանքի կոնկրետ ինչ պաշտոնյայի կաշառք ստանալու միջնորդություն է կատարել Եղիազարյանը, պաշտպանը չի ցանկանում մանրամասնել, սակայն Եղիազարյանի վերաբերյալ գործը համարում է «շարքային գործ» ու վստահեցնում, որ նմանատիպ գործերով անցնող շատ մեղադրյալներ գտնվում են ազատության մեջ:
Մանրամասները՝ [url=https://hetq.am/hy/article/100343?fbclid=IwAR3LEgX4U8o09rJJRF6dpH5fHda7cv95ZUr-TDvm2Ie-ztehSR8uo4wVzDE#.XExeKn4gzkI.facebook]սկզբնաղբյուրում[/url]
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
15:52 20-05-2022
Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
880 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1309 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
784 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch