211652_close_icon

Դատարանը մերժեց դատավոր Գագիկ Հեբոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը. NEWS.am

views-count4811 դիտում article-date 21:29 13-06-2019
Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպաններն այսօր՝ հունիսի 13–ին միջնորդեցին դատարանին Հեբոյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։ Նշենք, որ Գագիկ Հեբոյանը կալանավորվել է այս տարվա ապրիլի 1–ին։ [url=https://news.am/arm/news/518251.html?fbclid=IwAR3c1nLp0ZF86D_rkT_KaETgYfMceFC4gE1c9CITmkLraiL71NgcYQh5W1U]NEWS.am[/url]–ի հետ զրույցում Հեբոյանի պաշտպաններից Արմեն Անտոնյանը նշեց, որ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում է կայացրել մերժել գրավի միջնորդությունը։ Մանրամասներն՝[url=https://news.am/arm/news/518251.html?fbclid=IwAR3c1nLp0ZF86D_rkT_KaETgYfMceFC4gE1c9CITmkLraiL71NgcYQh5W1U] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր