108048 դիտում
16:23 16-05-2022
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, օպերատիվ են գործել Լոռու մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի Ստեփանավանի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանը, ավագ պարեկ Սուրեն Բարեյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, հրշեջ փրկարարներն էլ կարողանան քաղաքացուն բերեն ավտոմեքենայի տակից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel Zafira-ի տակից հրշեջ փրկարարները դուրս են բերել Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Լեռնիկ Չատինյանին, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի շտապօգնության բժիշկներին, ով, ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի մասին պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, և ինքնաբերաբար նա հայտնվել է իր իսկ ավտոմեքենայի տակ։
Քննիչի հանձնարարականով պարեկ Վազգեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկներ Նարեկ Գրիգորյանն ու Նարեկ Եղիազարյանը ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+