211652_close_icon
views-count96426 դիտում article-date 09:41 12-05-2022

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 56-ամյա վարորդը «07»-ով բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին, վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռոբերտ Մ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ավտոտեխսպասարկման կայանի պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռոբերտ Մ-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Ֆրիդա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, և ժամանած Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկները արձանագրել են նրա մահը։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Բոշյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր