211652_close_icon
views-count53486 դիտում article-date 15:38 25-08-2022

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 65-ամյա վարորդը Honda Elison-ով բախվել է շինության պատին, դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 65-ամյա Գառնիկ Թ-ն ի վարած Honda Elison մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61.5 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել շինության պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ղեկին հայտնաբերել են Գառնիկ Թ-ի դին։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Վարկածներից մեկի համաձայն, հնարավոր է՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է. սրտի կանգ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր