211652_close_icon
views-count37414 դիտում article-date 11:26 10-08-2021

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․42-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել դաշտում․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ 42-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Թամարյանը իր վարած Volkswagen Golf մանկինշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Թամարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն, ու այնուհետև՝ վարորդի  դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գաբիրելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր