36993 դիտում
11:31 07-05-2022
Երևանում 18-ամյա տղան ինքնագլորով հայտնվել է BMW-ի առաջ, և տեղի է ունեցել բախում. վիրավորին առաջինը օգնության են հասել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մոսկովյան փողոցի թիվ 59/12 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 37-ամյա Ռոման Քալաշյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ՝ 18-ամյա Ալեքսանդր Միխայլովի վարած ինքնագլորին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Միխայլովն ընկել է։
Նրան առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանը, կրտսեր պարեկ Արմեն Ավետիսյանը, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սլավմեդ» բժշկկան կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանն ու պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն թույլատրելի հատվածով երթևեկելիս է եղել, երբ Ա. Միխայլովը ինքնագլորով չթույլատրելի հատվածով հայտնվել է BMW-ի դիմաց, ստեղծել վթարային իրավիճակ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+