Արտակարգ դեպք՝ Երևանում․ պայթյուն է տեղի ունեցել «Mitsubishi»-ում, ինչից վնասվել են հարևանությամբ կայանված 2 «BMW X5»․ վիրավորին առաջինը օգնության են հասել «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ընկերության աշխատակցիները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 28-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի 1/6 հասցեի դիմաց կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են հարևանությամբ կայանված 2 «BMW X5» մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի պաշտոնակատար Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Պետրոսյանը, Ալիկ Գևորգյանը, Հենրիկ Ավրոյանը և Վարդան Մարտիրոսյան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտիչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վարորդը գնացել է գազ լիցքավորել ու գազի «զապռավկում» հոտ է առել ու մտածելով, որ «կապոտի» տակի «շլանգները» պետք է փոխի, եկել է մասնագետի մոտ, այնինչ իրականում արտահոսքը եղել է բալոնի կողմից։ Հենց հասել է այստեղ մասնագետները մեքենային մոտիկ չեն եկել, ասել են, որ գնա «շլանգ» առնի բերի, որ փոխեն ու վարորդը երևի փորձել է ավտոմեքենայի մեջ սիգարետ վառի ու դուրս գա գնա խանութ ու տեղի է ունեցել պայթյունը։
Այս մասին անգամ լիցքավորման կայանում չեն զգուշացրել, որ գազի հոտ է գալիս ու այստեղ էլ մասնագետը առանց նայելու ասել է, որ շլանգներից է, դրա համար էլ այս դեպքը եղել է»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «ՆՀՈ-ՀՐԱՉ» ՍՊԸ ընկերության աշխատակիցները օգտագործելով հատուկ կրակմարիչներն ու մինչ շտապօգնության ժամանումը նրանք նաև օգնություն են ցուցաբերել վիրավորին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։